Իրանի դիվանագիտական պատվիրակությունը, արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբաս Արաղչիի գլխավորությամբ, մեկնել է Ռուսաստան՝ շարունակվող դիվանագիտական խորհրդակցությունների շրջանակում՝ հայտնում է Tehran Times-ը։ Իրանի արտգործնախարարը Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ կքննարկի իրանա-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին առնչվող հրատապ հարցեր։               
 

Մաղթում ենք հաղթանակ

Մաղթում ենք հաղթանակ
03.11.2025 | 12:10

Ընկերներով այցելեցինք սուրբ Էջմիածին՝ մեր սիրելի գրչեղբորը՝ տաղանդաշատ բանաստեղծ և նվիրյալ հայրենասեր՝ արմատներով Հայոց հողին կառչած, ազգային սրբությունների պահպանմանը նախանձախնդիր ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ, հայտնելու մեր անկեղծ աջակցությունը Վաղարշապատի համայնքային ընտրություններում։

Սրտանց մաղթում ենք հաղթանակ այդ բարդ ու դժվարին պայքարում։

Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4473

Մեկնաբանություններ